USD381.7EUR448.19RUB4.8049

2026-ից Գերմանիայի դեսպանատանը վիզայի հերթեր չեն լինի ՀՀ քաղաքացիների համար․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականից սկսած Գերմանիայի դեսպանատանը Հայաստանի քաղաքացիների համար այլևս հերթեր չեն լինի վիզայի դիմումների ընդունման ժամանակ։

Վարչապետը նշել է, որ վիզային գործընթացների պարզեցումը ՀՀ կառավարության օրակարգային կարևոր հարցերից մեկն է, և այս փուլում արդեն կա առաջին դրական արձագանքը Գերմանիայի կողմից։

Նա հույս է հայտնել, որ այս գործընթացը շարունակական կլինի և կներառի նաև այլ երկրներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ