2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ-ից ստացել է 15 հազար էլեկտրական տրանսպորտային միջոցի անմաքս ներմուծման քվոտա, ինչը նախադեպը չունեցող ցուցանիշ է։
Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը նաև երկարաձգել էր էլեկտրական մեքենաների ներմուծման ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը մինչև 2026 թվականի վերջը։
Այս քայլերը նպատակ ունեն խթանել էլեկտրական տրանսպորտի զարգացումը, նվազեցնել օդի աղտոտվածությունը և էլեկտրական մեքենաներն ավելի մատչելի դարձնել Հայաստանի քաղաքացիների համար։