USD381.76EUR448.8RUB4.8082

Քննարկվել են պատմական հուշարձանների վերականգնման նախագծեր

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմական հուշարձանների վերականգնման չորս նախագիծ։

Խորհուրդը ընդունելի է համարել հետևյալ վերականգնման նախագծերը․

▫️ Կոբայրավանքի վանական համալիր (Լոռու մարզ)

▫️ Պեմզաշենի վանական համալիր (Շիրակի մարզ)

▫️ Ապրակոց եկեղեցի և Իշխան Աբլղարիբի դամբարան (Շիրակի մարզ)

Միաժամանակ վերանայման է վերադարձվել

▫️ Կայան ամրոցի (Լոռու մարզ) վերականգնման նախագիծը՝ 13-րդ դարի տարածական լուծումների վերականգնման համամասնությունները ճշգրտելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ