Երևանի մի շարք կանգառներում արդեն տեղադրված են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք քաղաքացիներին տեղեկացնում են, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից կհասնի տվյալ կանգառ։
Նախագծի շրջանակում նախատեսված 40 սարքավորման փոխարեն քաղաք է ներմուծվել 42 էլեկտրոնային չվացուցակ։ Այս պահի դրությամբ դրանցից 35-ը արդեն տեղադրված և շահագործման մեջ են։
Քաղաքապետարանից հայտնում են, որ մնացած սարքավորումների տեղադրումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, ինչի արդյունքում քաղաքացիները կստանան հանրային տրանսպորտի սպասման ժամանակի առավել հստակ և կանխատեսելի տեղեկատվություն։