Դեղձուտ բնակավայրում ապամոնտաժվել է դպրոցի նախկին վթարային շենքը, որի փոխարեն կառուցվել է նոր, ժամանակակից դպրոցական համալիր։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Նորակառույց դպրոցը նախագծվել և կառուցվել է անվտանգության, ներառականության և էներգախնայողության արդի չափանիշներին համապատասխան։ Շենքը հարմարեցված է կրթական միջավայրի ժամանակակից պահանջներին և ապահովում է անվտանգ ու մատչելի պայմաններ աշակերտների և ուսուցիչների համար։
Նախաձեռնությունը միտված է կրթական ենթակառուցվածքների բարելավմանը և համայնքներում որակյալ կրթական միջավայրի ձևավորմանը։