USD381.51EUR450.03RUB4.8918

Turkish Airlines-ը 2026 թվականի մարտից կսկսի ուղիղ չվերթներ դեպի Երևան

«Turkish Airlines» ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Ստամբուլ–Երևան–Ստամբուլ երթուղով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Տեղեկատվության համաձայն՝ չվերթները սկզբնական փուլում կիրականացվեն շաբաթական 7 անգամ։ 2026 թվականի մայիսի 14-ից սկսած՝ Ստամբուլ–Երևան ուղղությամբ թռիչքների հաճախականությունը կհասնի շաբաթական 10-ի, իսկ հունիսի 15-ից՝ կավելանա մինչև շաբաթական 14 չվերթ։

Ստամբուլ–Երևան ուղիղ չվերթների մեկնարկին անդրադարձել է նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ սոցցանցի իր էջում գրելով.

«Եվս մեկ քայլ առաջ. Turkish Airlines ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլ–Երևան–Ստամբուլ ուղղությամբ»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ