Դեկտեմբերի 2025-ին Kennedy Center-ի խորհուրդը, որը մեծամասամբ Թրամփի կողմնակիցներից է կազմված, որոշում է ընդունել կենտրոնի անվան փոփոխության մասին՝ ներառելով Դոնալդ Թրամփի անունը։ Այժմ կենտրոնը պաշտոնապես կոչվում է “The Donald J. Trump and The John F. Kennedy Memorial Center for the Performing Arts”, և նոր անվանումը արդեն տեղադրվել է շենքի վրա և առցանց հարթակներում։
Վաշինգտոնի Քենեդի կենտրոնը հանդիսանում է իրավական առումով John F. Kennedy Memorial՝ կոնգրեսի կողմից հաստատված հիշատակումով, և անունը փոխելու իրավունք խորհուրդը չունի առանց կոնգրեսի հստակ համաձայնության։ Դեմոկրատ օրենսդիրները դատական հայց են ներկայացրել անվան փոփոխությունը վիճարկելու համար, իսկ Քենեդի ընտանիքի անդամները և մշակութային գործիչների մեծ մասը՝ անվան փոփոխությունը քննադատել և բոյկոտի են դիմել։
Թեև խորհուրդը անվան փոփոխությունը արդեն իրականացրել է, և մի մաս համայնքային ու լրատվական հարթակներում այն կոչում են Trump‑Kennedy Center, այն իրավական ուժ չունի մինչ կոնգրեսը չհաստատի: Վիճելի այս քայլը առաջացրել է մշակութային, իրավական և հանրային քննարկումներ, և որոշ արտիստներ արդեն հրաժարվել են ներկայացումներից՝ ցուցադրելով բոյկոտի նշան։