USD381.47EUR449.14RUB4.9007

Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է

Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը լիովին ավարտված է և անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հաջորդ տարի նախատեսվում է կառավարության հատուկ որոշում՝ կայարանի կառուցման գործընթացը սկսելու համար։

Քաղաքապետի խոսքով՝ նախագծի իրագործման ընթացքում առաջացած հիմնական ժամանակային ուշացումները պայմանավորված են դրա բարդությամբ և բարձր տեխնիկական պահանջներով։ Ավինյանը ընդգծել է, որ Հայաստանի օրենսդրությունը նախկինում նման մասշտաբի և որակի ենթակառուցվածքային նախագծի հետ գործ չուներ, ինչը լրացուցիչ իրավական ու կազմակերպչական հարմարեցումներ է պահանջել։

Նախագծի իրականացումը դիտարկվում է որպես մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման կարևոր քայլ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ