USD381.36EUR449.01RUB4.8711

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեն։ Ըստ ընդունված որոշման՝ բյուջեի եկամուտները կկազմեն ավելի քան 151.4 միլիարդ դրամ (մոտ 393 միլիոն դոլար), իսկ ծախսերը՝ շուրջ 156.8 միլիարդ դրամ (մոտ 407 միլիոն դոլար)։

Քաղաքապետարանի տվյալներով՝ Երևանի սեփական եկամուտները 2026 թվականին կկազմեն 94.9 միլիարդ դրամ (մոտ 246 միլիոն դոլար), ինչը 33.3 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։

Բյուջեի առաջնահերթ ուղղություններից մեկը տրանսպորտային համակարգի զարգացումն է։ Տրանսպորտի պահպանման, զարգացման և ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծախսերը կկազմեն մայրաքաղաքի ընդհանուր բյուջեի շուրջ մեկ երրորդը։

Քաղաքային իշխանությունների փոխանցմամբ՝ հաստատված բյուջեն միտված է Երևանում ենթակառուցվածքների արդիականացմանը, քաղաքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և բնակիչների կյանքի որակի բարելավմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ