Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը՝ SOCAR-ը, համաձայնագիր է ստորագրել թուրքական «Գամա Էներջի» ընկերության հետ՝ Թուրքիայում 870 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան ձեռք բերելու վերաբերյալ։
Գործարքի ստորագրումը տեղի է ունեցել Բաքվում անցկացված ադրբեջանա-թուրքական երկրորդ ներդրումային համաժողովի շրջանակում։ Համաձայն պայմանագրի՝ էլեկտրակայանի բաժնետոմսերի 100 տոկոսը կանցնի SOCAR-ի սեփականությանը։
Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 225 միլիոն ԱՄՆ դոլար։
Նշվում է, որ այս ներդրումը ոչ միայն ամրապնդում է SOCAR-ի դիրքերը Թուրքիայի էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում, այլև նպաստում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական էներգետիկ համագործակցության հետագա խորացմանը։
SOCAR-ը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը Թուրքիայում՝ հանդես գալով որպես առանցքային ներդրող երկրի էներգետիկ ենթակառուցվածքներում։