USD381.36EUR449.01RUB4.8711

Ռուսաստան–Ադրբեջան–Հայաստան երթուղով հացահատիկի նոր խմբաքանակ է առաքվել

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել հացահատիկի հերթական խմբաքանակը։ Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա երկաթուղային կայարանից դեպի Երևան ուղարկվել է հացահատիկով բեռնված ութ վագոն։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մինչև 2025 թվականի ավարտը տվյալ երթուղով նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 30 վագոնի փոխադրում, ինչը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի։

Նշվում է, որ Ռուսաստան–Ադրբեջան–Հայաստան երկաթուղային երթուղու օգտագործումը նպատակ ունի ապահովել հացահատիկի մատակարարումների շարունակականությունն ու դիվերսիֆիկացնել ներմուծման լոգիստիկ ուղիները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ