USD381.36EUR449.01RUB4.8711

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է ավելի քան 20 ապօրինի շինություն

Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացվող իրավական գործընթացների շրջանակում 11 հողամասերում ապամոնտաժվել է ավելի քան 20 շենք-շինություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Դատախազության կողմից դատարան ներկայացված միջնորդագրերն ու հայցերը վերաբերում են Սևանի ավազանում տարիների ընթացքում իրականացված ապօրինի կառուցապատումներին, այդ թվում՝ հանրային լայն արձագանք ստացած մի շարք օբյեկտների։

Մասնավորապես, ապամոնտաժման գործընթացները վերաբերել են․

  • Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցեում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին,
  • նույն հյուրանոցի քոթեջներին՝ Երևանյան խճուղի 48/6 հասցեում,
  • ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված առանձնատանը (Սևան, Հանգստի գոտի 3-րդ փողոց, 38),
  • Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից կառուցված առանձնատանը (Գեղարքունիք, Դրախտիկ համայնք, 1-ին փողոց, 97),
  • ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առանձնատանը (Դրախտիկ համայնք, 1-ին փողոց, 71),
  • ինչպես նաև «Կապավոր» ՍՊԸ տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցված առանձնատանը (Դրախտիկ համայնք, 1-ին փողոց, 88)։

Դատախազությունից հայտնում են, որ գործընթացը միտված է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանությանն ու օրենքի գերակայության ապահովմանը, և ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման աշխատանքները շարունակական են լինելու։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ