Վերջին մեկ ամսվա ընթացքում Սևանա լճի ափամերձ հատվածներում ապամոնտաժվել է ավելի քան 20 անօրինական կառուցված շինություն։ Գործընթացն իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ՝ պետությանը վերադարձնելու ապօրինի կերպով բռնազավթված կամ վարձակալված հողատարածքները։
Դատախազության հաղորդմամբ՝ պետությանը վերադարձվող գույքերի թվում են նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և հայտնի անձանց հետ կապված տարածքներ, մասնավորապես՝ Վլադիմիր Գասպարյանի, Ռուբեն Հայրապետյանի, Սեյրան Օհանյանի և այլոց անունների հետ առնչվող հողամասեր ու կառույցներ։
Անօրինական շինությունների ապամոնտաժման և հողերի վերադարձման գործընթացը կշարունակվի ամբողջ ծավալով նաև 2026 թվականին։ Նշվում է, որ որոշ գույքերի մասով արդեն հարուցվել են վարչական և քրեական վարույթներ։