Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2026 թվականին նախատեսվող վարժական հավաքների օրացույցը։
Ըստ ՊՆ-ի՝ վարժական հավաքները կանցկացվեն հետևյալ ժամանակահատվածներում․
▫️ փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը,
▫️ մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը,
▫️ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը,
▫️ հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը,
▫️ օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը,
▫️ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը,
▫️ սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ներառյալ։
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ հավաքների անցկացումը նպատակ ունի բարձրացնել պահեստազորի պատրաստվածության մակարդակը և զորահավաքային համակարգի արդյունավետությունը։