2025 թվականին Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան՝ ղազախական, իսկ 5580 տոննան՝ ռուսական ծագման։ Նույն ժամանակահատվածում Հայաստան է տեղափոխվել նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։
2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ, ըստ տվյալների, Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ, ևս 4103 տոննա հացահատիկ գտնվում է ճանապարհին։
Բացի այդ, ընթացքի մեջ է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքի տեղափոխումը, որից 6100 տոննան բենզին է, իսկ 1500 տոննան՝ դիզելային վառելիք։
Տվյալները ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։