USD381.21EUR443.92RUB4.8108

ԱՄՆ-ը կասեցնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը մի շարք երկրների քաղաքացիների համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահական 10998 հռչակագրի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգները ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիների, ինչպես նաև Պաղեստինի կողմից տրամադրված ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը։

Դեսպանատան պարզաբանմամբ՝ որոշման շրջանակում Իրանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրումը ամբողջությամբ կասեցվում է՝ սահմանափակ թվով բացառություններով։ Նշվում է, որ Իրանի քաղաքացիները կարող են դիմել մուտքի արտոնագրի և մասնակցել հարցազրույցի, սակայն այդ հանգամանքը ինքնին չի երաշխավորում արտոնագրի տրամադրումը կամ ԱՄՆ մուտք գործելու իրավունքը։

ԱՄՆ իշխանությունները ընդգծում են, որ սահմանափակումները կիրառվում են ազգային անվտանգության և միգրացիոն քաղաքականության շրջանակում, իսկ բացառությունների և մասնակի սահմանափակումների մանրամասները կհրապարակվեն առանձին կարգով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ