Կենսաթոշակ կամ նպաստ կանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են անցնել անկանխիկ վճարման տարբերակի՝ միաժամանակ օգտվելով անկանխիկ գործարքներից նախատեսված 20% հետվճարի պետական ծրագրից։
Անկանխիկ տարբերակին անցնելու համար անհրաժեշտ է մուտք գործել online.ssa.am հարթակ։
Եթե քաղաքացին գրանցված չէ հարթակում, պետք է սեղմել «Գրանցում» կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը՝ մուտքագրելով անձնական տվյալները։
Անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո պետք է ընտրել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, ապա բացված պատուհանում՝ «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինը և լրացնել դիմումը։
Անկանխիկ վճարման համակարգին անցնելը հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել վճարումների հարմարավետությունը, այլև ստանալ հավելյալ ֆինանսական օգուտ՝ հետվճարի ծրագրի շրջանակում։