USD380.33EUR443.24RUB4.8394

ԵՊՀ-ում կբացվի արհեստական բանականության կենտրոն՝ նոր գերհամակարգչով

Երևանի պետական համալսարանում առաջիկա շաբաթ նախատեսվում է բացել արհեստական բանականության կենտրոն։ Այդ մասին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ կենտրոնը կհագեցվի Nvidia բաղադրիչներով նոր գերհամակարգչով, որի ձեռքբերման և գործարկման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 3.4 միլիարդ դրամ, ինչը համարժեք է մոտ 9 միլիոն ԱՄՆ դոլարի։

Նշվում է, որ նոր գերհամակարգիչը էականորեն տարբերվում է Ինժեներական քաղաքում տեղակայված «Շառլ Ազնավուր» համակարգից։ Այն նախատեսված է մեծ տվյալների վերլուծության և բարդ հաշվարկային խնդիրների լուծման համար՝ առաջարկելով հիմնարարորեն նոր հնարավորություններ գիտահետազոտական աշխատանքների և բարձրագույն կրթության զարգացման ոլորտում։

Կենտրոնի ստեղծումը նպատակ ունի խթանել արհեստական բանականության, տվյալագիտության և հարակից ոլորտների զարգացումը Հայաստանում՝ նպաստելով գիտական ներուժի աճին և միջազգային համագործակցության ընդլայնմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ