2018 թվականից ի վեր Հայաստանը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 2.4 անգամ աճ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ արձանագրված աճը տնտեսական համակարգի հետևողական բարեփոխումների, հարկաբյուջետային կարգապահության, ներդրումային միջավայրի բարելավման և տնտեսական ակտիվության ընդլայնման արդյունք է։
Նշվում է, որ այս ցուցանիշը կարևոր ցուցիչ է քաղաքացիների բարեկեցության աճը գնահատելու համար և արտացոլում է երկրի տնտեսական զարգացման ընդհանուր դինամիկան վերջին տարիներին։