USD380.33EUR443.24RUB4.8394

ԱՄՆ Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների մշակումը Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հունվարի 21-ից կդադարեցնի ներգաղթային վիզաների մշակումը Հայաստանի և ևս 74 երկրների քաղաքացիների համար։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ որոշումը վերաբերում է այն երկրներին, որոնցից ներգաղթողները, ըստ ԱՄՆ իշխանությունների, ստանում են «անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ ամերիկյան հարկատուների հաշվին»։

Պետդեպարտամենտը նշել է, որ սահմանափակումը կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև Միացյալ Նահանգները համոզվի, որ նոր ներգաղթողները չեն դառնա սոցիալական աջակցության համակարգից կախված։

Սահմանափակումները, Հայաստանից բացի, վերաբերում են նաև մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին, Իրաքին, Բրազիլիային, Եգիպտոսին և Թաիլանդին։

Միաժամանակ ընդգծվում է, որ որոշումը չի տարածվում ոչ ներգաղթային վիզաների վրա, այդ թվում՝

▫️ զբոսաշրջային

▫️ ուսանողական

▫️ աշխատանքային

▫️ գործարար վիզաների,

որոնք թույլ են տալիս ժամանակավոր գտնվել ԱՄՆ-ում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ