Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ից Հայաստանում կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը։
Նախաձեռնության նպատակն է արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին ապահովել առավել օպերատիվ և համակարգված արձագանք։ Գործարկվելու է Միասնական զանգերի կենտրոն, որը մեկտեղում է Ոստիկանությանը և Փրկարար ծառայությանը ուղղված զանգերը։
112 հեռախոսահամարին զանգահարելով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա բոլոր ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումը կդառնա ավելի արագ և արդյունավետ՝ նպաստելով հանրային անվտանգության մակարդակի բարձրացմանը։