ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութով զգուշացրել է սոցհարթակներում, հատկապես TikTok-ում, տարածվող հերթական խարդախ սխեմայի մասին, որի նպատակն է քաղաքացիներից դրամաշորթություն իրականացնելը։
Նախարարը նշել է, որ խարդախները օգտատերերին ուղղորդում են դեպի Telegram-ի ալիք, որի միջոցով փորձում են կորզել անձնական տվյալներ։
Արսեն Թորոսյանը հորդորել է․
▫️ չբացել տարածվող տելեգրամյան հղումները,
▫️ չփոխանցել բանկային կամ քարտային հաշիվների տվյալներ,
▫️ չտրամադրել որևէ անձնական տեղեկություն՝ խարդախության զոհ չդառնալու համար։
Նախարարությունը կոչ է անում լինել զգոն և նման դեպքերում անմիջապես դիմել իրավասու մարմիններին։