Կառավարության աջակցությամբ չորս հայկական ընկերություններ իրականացնում են շուրջ 110 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են արտադրության ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման խթանմանը։
«Սան Ֆուդ» ՍՊԸ-ն Հայաստանում սննդի արտադրության ընդլայնման նպատակով կներդնի 1.95 մլրդ դրամ (մոտ 5.1 մլն դոլար)։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ։ Կառավարությունը ծրագրին աջակցել է՝ տրամադրելով 242.5 մլն դրամի մաքսային արտոնություն։
«Ռոսելին բայ ՔՈՔ» ՍՊԸ-ն 1.93 մլրդ դրամ (մոտ 5.1 մլն դոլար) կներդնի Կոտայքի մարզի Ակունք համայնքում՝ վարդի մշակման և արտադրության ոլորտում։ Կառավարության կողմից տրամադրվել է 81.5 մլն դրամի մաքսային արտոնություն։ Ծրագրի շրջանակում մինչև 2028 թվականը կստեղծվի 30 աշխատատեղ։
«Լեքս Տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն ծխախոտի արտադրության ոլորտում իրականացնում է խոշոր ներդրում՝ 36.7 մլրդ դրամ (մոտ 96.1 մլն դոլար)։ Կառավարությունը տրամադրել է 2 մլրդ դրամի մաքսային արտոնություն, իսկ մինչև 2028 թվականը ընկերությունում աշխատատեղերի թիվը կհասնի 333-ի։
«Սոֆթ Փափիրուս» ՍՊԸ-ն հիգիենիկ միջոցների արտադրության համար կներդնի 1.5 մլրդ դրամ (մոտ 3.9 մլն դոլար)։ Ծրագրին տրամադրվել է 133 մլն դրամի մաքսային արտոնություն, և նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ։
Ներդրումային ծրագրերը միտված են տնտեսության գերակա ոլորտների զարգացմանը, արտադրական ներուժի բարձրացմանն ու զբաղվածության աճին։