Կաթնաջուր գյուղի դպրոցը ամբողջությամբ հիմնանորոգվել է և համալրվել անհրաժեշտ գույքով։ Այդ մասին հայտնել է Տարոն Չախոյանը։
Նրա խոսքով՝ կրթական հաստատության վերանորոգման աշխատանքների արդյունքում դպրոցը ստացել է արդիական պայմաններ՝ ապահովելով առավել հարմար և անվտանգ միջավայր ուսումնական գործընթացի համար։
«Մեր դղյակներից մեկը Կաթնաջուր գյուղում։ Կաթնաջրի դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է, համալրվել է գույքով։ Բարով վայելեք, սիրելի կաթնաջուրցիներ», — նշել է Չախոյանը։