USD378.89EUR440.42RUB4.8644

Wanderlust-ը Հայաստանը ներառել է «Good to Go 2026» ցանկում

Հայաստանը ներառվել է բրիտանական հեղինակավոր Wanderlust պարբերականի 2026 թվականի Good to Go ցանկում՝ որպես հետաքրքրասեր և պատասխանատու ճանապարհորդների համար տարվա ոգեշնչող ուղղություններից մեկը։ Այդ մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։

Նշվում է, որ ցանկում ընդգրկված ուղղությունները առանձնանում են մշակութային բազմազանությամբ, բնական ժառանգությամբ և կայուն զբոսաշրջության զարգացման մոտեցումներով։

Wanderlust-ի «Good to Go 2026» ընտրությունը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն երկրներին և տարածաշրջաններին, որոնք առաջարկում են որակյալ, գիտակից և բնապահպանական պատասխանատվության վրա հիմնված զբոսաշրջային փորձառություններ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ