USD378.89EUR440.42RUB4.8644

ՀԷՑ-ում մեկնարկել է նոր բաժանորդ դառնալու վճարների 30–40% նվազեցման գործընթացը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների՝ բաշխման ցանցին միացման (նոր բաժանորդ դառնալու) վճարների նվազեցման գործընթացը։ Այդ մասին հայտնում են ՀԷՑ-ից՝ նշելով, որ որոշ դեպքերում նվազեցումը կհասնի մինչև 45–50 տոկոսի։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ առավել զգալի նվազում է նախատեսվում 0.4 կՎ և 6(10) կՎ լարման ցանցերին միանալու, ինչպես նաև հզորության ավելացման վճարների մասով։

Հիշեցվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է, որ 2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։ Այդ ֆոնին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ մեկնարկած գործընթացը միտված է թեթևացնելու նոր բաժանորդների ֆինանսական բեռը։

Նախնական հաշվարկների համաձայն՝

• առանձնատների համար 0.22 կՎ լարման 10 կՎԱ հզորության միացման վճարները Երևանում կնվազեն մոտ 277 հազար դրամից մինչև շուրջ 186 հազար դրամ,

• մարզերում՝ 229 հազար դրամից մինչև շուրջ 151 հազար դրամ,

• առևտրային սպառողների և բազմաբնակարանային շենքերի բնակարանների միացման վճարները նույնպես կնվազեն միջինը 30–50 տոկոսով՝ կախված լարումից և հզորությունից։

ՀԷՑ-ից տեղեկացնում են, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտ–ապրիլ ամիսներին, ինչի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ