Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի փողոցներում կամ բակերում չստերջացված թափառող շներ կամ անկած կենդանիների դիեր նկատելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ։
Ահազանգ ներկայացնելու համար հնարավոր է օգտվել հետևյալ միջոցներից․
▫️ զանգահարել 1-05 հեռախոսահամարով,
▫️ գրել կենտրոնի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան պաշտոնական էջերին,
▫️ կամ գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակի միջոցով։
Քաղաքապետարանից հորդորում են քաղաքացիներին լինել ուշադիր և պատասխանատու՝ նպաստելով հանրային առողջության, անվտանգության և կենդանիների բարեկեցության ապահովմանը։