USD379.21EUR444.85RUB4.8685

Քաղաքապետը դժգոհ է մանկապարտեզների նախագծման ձգձգումներից

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է մայրաքաղաքում մանկապարտեզների վերանախագծման գործընթացին՝ հայտնելով լուրջ մտահոգություն արձանագրված ձգձգումների կապակցությամբ։

Քաղաքապետի խոսքով՝ մանկապարտեզների նախագծման մրցույթները չորս անգամ չեն կայացել, ինչը, նրա գնահատմամբ, անընդունելի է։

«Մրցույթը երկու անգամ չկայանալուց հետո պետք էր բանակցություն վարել և, հնարավոր է, հրաժարվել գործընթացից։ Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել։ Այս դեպքում ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը»,– հայտարարել է Ավինյանը։

Նա նշել է, որ մի քանի մանկապարտեզների ֆինանսավորման հարցը քաղաքապետարանը կարող է վստահորեն լուծել, և անհրաժեշտ է սեղմ ժամկետներում հստակեցնել համագործակցության հնարավորությունները։

«Խնդրում եմ կարճ ժամանակում գործընկերների հետ պարզել՝ իրար հետ աշխատում ենք, թե չենք աշխատում»,– ընդգծել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը հանձնարարել է պարզել մրցույթների չկայանալու պատճառները՝ չբացառելով տարբեր հնարավոր գործոններ։

«Կամ ֆինանսավորման չափն է խնդիր, որ չորս անգամ չի կայացել մրցույթը, կամ տեխնիկական առաջադրանքում կա մի կետ, որը բոլորի մոտ հարց է առաջացնում և խոչընդոտում մասնակցությանը, կամ այլ պատճառ կա»,– ասել է նա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ