UFC-ի լեգենդար մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը սոցցանցերում հրապարակմամբ նշել է, որ երազում է Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանը՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանին։
«Այս պահին Հայաստանն է կառուցում Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենամեծ արձանը, և այն զարմանալի տեսք ունի։ Բրավո, Հայաստան», — գրել է ՄաքԳրեգորը՝ հավելելով, որ նման հուշարձանները կարող են հանդիսանալ հավատքի և ազգային ինքնության հզոր խորհրդանիշներ։
Նրա հրապարակումը լայն արձագանք է ստացել սոցցանցերում՝ հատկապես Հայաստանի օգտատերերի շրջանում։