USD379.14EUR443.82RUB4.8865

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննության պահանջը

2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար վերացվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նոր կարգավորմամբ սոցփաթեթի շահառուները կարող են իրենց սոցփաթեթի միջոցները (օրինակ՝ ամսական 6000 դրամը) կամավոր ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի մարմանը՝ այդ մասին դիմում ներկայացնելով գործատուին։

Միաժամանակ, շահառուները կարող են սոցփաթեթի միջոցներից վճարել նաև իրենց փոխկապակցված անձանց՝ ծնողների, ամուսնու կամ կնոջ, զավակների, որդեգրողի, որդեգրվածի, խնամակալի կամ խնամարկյալի ապահովագրավճարները։

Տարվա ավարտից հետո շահառուները հնարավորություն ունեն կանխիկացնել սոցփաթեթի իրենց հաշվին առկա միջոցները՝ հաշվի առնելով նաև նախորդ տարվա ընթացքում Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների ընդհանուր չափը։

Նշվում է, որ կուտակված միջոցների կանխիկացման համար այլևս չի պահանջվում պարտադիր բժշկական զննություն անցնել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ