USD379.08EUR443.26RUB4.9886

ԵՊՀ-ն գործարկում է արհեստական բանականության գերհամակարգիչների կենտրոն

Երևանի պետական համալսարանը պաշտոնապես գործարկել է արհեստական բանականության գերհամակարգիչների կենտրոնը, որը հանդիսանում է Հայաստանի ամենահզոր գիտական հաշվարկային ենթակառուցվածքներից մեկը։

Կենտրոնի հիմքում գտնվում է պետական ֆինանսավորմամբ ձեռք բերված HPC դասի գերհամակարգիչ՝ համալրված 64 NVIDIA H100 գրաֆիկական արագացուցիչներով։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է ավելի քան 3.4 միլիարդ դրամ (մոտ 9 միլիոն ԱՄՆ դոլար)։

Գերհամակարգիչը հիմնականում ուղղված է արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և մեծ տվյալների մշակման խնդիրների լուծմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ համալսարանական և միջառարկայական գիտական հետազոտությունների համար։

Նախագիծը ձևավորվել է գործնական անհրաժեշտությունից․ 2023 թվականին ԵՊՀ հետազոտական խմբերը միջազգային գործընկերների հետ համագործակցության ընթացքում բախվել են հաշվողական ռեսուրսների լուրջ սահմանափակումների։ Ֆինանսավորումը հաստատվել է նույն տարվա վերջին, իսկ 2024–2025 թվականներին կառուցվել է լիարժեք տվյալների կենտրոն՝ պահեստային էլեկտրամատակարարմամբ, գազային հրդեհաշիջման համակարգով և հեղուկային սառեցմամբ։ Վերջինս տարածաշրջանի համար հազվադեպ տեխնոլոգիա է և ապահովում է բարձր էներգաարդյունավետություն։

Գերհամակարգիչն արդեն կիրառվում է մի շարք ոլորտներում՝ սկսած արհեստական բանականության միջոցով նոր մոլեկուլների նախագծումից մինչև անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության համար ինտելեկտուալ լուծումների մշակումը։ Հարթակը հասանելի է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և նյութագիտության ոլորտների գիտնականների համար, ինչպես նաև ծառայում է որպես ուսումնական բազա մագիստրոսական և դոկտորական ծրագրերի ուսանողների համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ