USD379.08EUR443.26RUB4.9886

TRIPP ծրագրի շրջանակում ԱՄՆ-ն կունենա 74%, Հայաստանը՝ 26% բաժնեմաս․ Միրզոյան

ԱՄՆ ընկերությունը ակնկալվում է, որ պատասխանատու կլինի TRIPP (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) ծրագրի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով։ Այդ մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումներից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ԱՄՆ-ին կառաջարկի TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմաս, իսկ իրեն կպահի 26 տոկոսը։

«Սա 49 տարվա նախնական համագործակցություն է, որը, ինչպես միջազգային նմանատիպ պայմանագրերում ընդունված է, կարող է երկարաձգվել ևս 50 տարով, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա և համագործակցությունը արդյունավետ գնահատվի»,– նշել է Միրզոյանը։

Նախարարի պարզաբանմամբ՝ համագործակցության երկարաձգման դեպքում երկրորդ փուլում՝ 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի, Հայաստանի բաժնեմասը կավելանա՝ 26 տոկոսից հասնելով 49 տոկոսի։

Այսպիսով՝

• առաջին 49 տարիներին ԱՄՆ-ն կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս,

• երկարաձգման դեպքում՝ ՀՀ բաժնեմասը կաճի մինչև 49%։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ավելի ուշ հրապարակվել էր Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ հայտարարությունը՝ TRIPP ծրագրի կենսագործման շրջանակի վերաբերյալ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ