USD379.08EUR443.26RUB4.9886

Հայաստանը կկիրառի արհեստական բանականություն պետական զանգերի կենտրոններում

2026 թվականին Հայաստանում նախատեսվում է ներդնել արհեստական բանականության վրա հիմնված հարթակ, որը կավտոմատացնի պետական մարմինների և քաղաքացիների միջև հաղորդակցությունը։

Նոր համակարգը կկարողանա ճանաչել և մշակել հայերեն խոսքը, կգործի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով և քաղաքացիների հարցերին կպատասխանի հեռախոսային զանգերի ու առցանց չաթերի միջոցով՝ առանց սպասման հերթերի։

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը, նվազեցնել զանգերի կենտրոնների բեռնվածությունը և ապահովել արագ ու հասանելի տեղեկատվություն քաղաքացիների համար։

Արհեստական բանականության հարթակը նախատեսվում է կիրառել տարբեր պետական կառույցներում՝ ստեղծելով միասնական, ժամանակակից հաղորդակցման միջավայր։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ