Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի ստուգումների արդյունքում «Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ նմուշը չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) և խմորասնկեր ցուցանիշներով։
• Կասեցվել է այս արտադրատեսակի արտադրությունը։
• Արտադրողը պարտավոր է շուկայից հետ կանչել, ոչնչացնել կամ օգտահանելնշված խմբաքանակը և ապահովել, որ մնացած արտադրանքը համապատասխանի տեխնիկական կանոնակարգերին։
• ՍԱՏՄ-ն սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։