USD379.07EUR444.84RUB4.9884

AWS-ը գործարկել է եվրոպական «սուվերեն ամպ»՝ նախարարի գնահատմամբ կարևոր Հայաստանում առկա ենթակառուցվածքների համար

Amazon Web Services (AWS) ներկայացրել է նոր European Sovereign Cloud (սուվերեն ամպ)ենթակառուցվածքը՝ ամբողջությամբ տեղակայված Եվրոպական միության տարածքում:

Կենտրոնական նպատակները

• Թվային տվյալների և մետատվյալների բարձր պաշտպանություն, ամբողջական տեղայնացում ԵՄ տարածքում։

• Կարգավորիչ պահանջներին համապատասխան աշխատանք՝ պետական կառույցների, ռազմավարական ոլորտների և բարձր կարգավորվող ճյուղերի համար։

• Մասնակցությունը արհեստական բանականության և ամպային լուծումներիառաջատար հնարավորություններին։

Ընդլայնում և գործընկերներ

• Գերմանիայից դեպի այլ ԵՄ երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա։

• Գործընկերներ՝ Accenture, Adobe, Atos, Deloitte, NVIDIA, SAP և այլ ընկերություններ։

Հայաստանի մասնակցությունը՝ Մխիթար Հայրապետյանի մեկնաբանությամբ

• Սուվերեն ամպային ենթակառուցվածքները համահունչ են Հայաստանի տվյալների անվտանգության, նորարարության և տնտեսական աճի ռազմավարությանը։

• Հայաստանը խթանում է ամպային և ԱԲ (արհեստական բանականության) ենթակառուցվածքների զարգացումը։

• 2025-ին գործարկվել է ԱԲ բարձր հաշվարկային ռեսուրսների փորձնական ծրագիր, ապահովելով մինչև 400 մլն դրամ պետական աջակցություն։

ԲՏԱ նախարարությունը շարունակելու է աջակցել Հայաստանում առաջատար ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը և «Ամպայինը առաջինը» նախաձեռնության իրականացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ