USD378.86EUR449.33RUB4.9531

Ռուսաստանը նախատեսում է 165 մլն դոլար ուղղել Հայաստանում «փափուկ ուժի» տարածմանը. գործընթացը կղեկավարի Սերգեյ Կիրիենկոն

OC Media-ն, հղում անելով ռուսական «ՌԲԿ» և «Վեդոմոստի» պարբերականներին, հայտնում է, որ Կրեմլը մշակել է նոր ռազմավարություն՝ ուղղված Հայաստանում իր ազդեցության վերականգնմանը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ըստ հրապարակումների՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 165 միլիոն դոլարիֆինանսավորում, որը կուղղվի տեղեկատվական, մշակութային, հասարակական և կրթական նախաձեռնությունների իրականացմանը։ Գործընթացի համակարգումը վստահված է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին։

Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է ուժեղացնել Ռուսաստանի դիրքերը Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում՝ «փափուկ ուժի» մեխանիզմների կիրառմամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ