Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանում օդի որակի խնդիրը հիմնականում կապված է մթնոլորտային ինվերսիայի հետ՝ երբ բարձր և ցածր շերտերի դիրքը սահմանափակում է օդի շրջանառությունը։
«Նոյեմբերից սկսած, երբ մթնոլորտային շերտն իջնում է, օդի աղտոտման խնդիրը սրվում է՝ մեր արտանետումների, ինչպես նաև հարևան երկրներից եկող աղտոտիչների ազդեցությամբ», – ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապրել է այս խնդրի հետ, սակայն միայն վերջին շրջանում են սկսվել խորքային ուսումնասիրություններ՝ պարզելու դրա իրական պատճառներն ու հանգամանքները։