USD378.86EUR449.33RUB4.9531

ԵՄ արտահանումը 2025-ին աճել է 9,2 տոկոսով. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը, նախորդ տարվա համեմատ, աճել է 9,2 տոկոսով։

Արտահանման ծավալը կազմել է 667,0 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2024 թվականին այն կազմում էր 610,7 մլն ԱՄՆ դոլար։

Նախարարն ընդգծել է, որ աճը վկայում է ԵՄ շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման և տնտեսական կապերի ընդլայնման մասին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ