ՀՀ դատարաններում քննվում է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման վերաբերյալ 155 քաղաքացիական հայց, որոնք ներկայացվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ։
Հայցերը վերաբերում են, մասնավորապես,
▫️ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,
▫️ Երևանի նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանին,
▫️ նախկին պատգամավոր Գ. Ծառուկյանին,
▫️ ՊԵԿ նախկին ղեկավար Գ. Խաչատրյանին,
▫️ նախկին ոստիկանապետ Վ. Գասպարյանին,
▫️ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Լ. Սարգսյանին
և այլ անձանց։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանի փոխանցմամբ՝ բոլոր հայցերով միասին պահանջվում է պետությանը վերադարձնել 595.8 մլրդ դրամ, որը համարժեք է մոտ 1.57 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Պահանջվող ակտիվների կազմում ներառված են՝
▫️ 324 շարժական գույք,
▫️ 1463 անշարժ գույք,
▫️ 440 իրավաբանական անձանց բաժնեմաս,
▫️ 518.4 մլրդ դրամ կանխիկ միջոցներ։
Դատավարական գործընթացները շարունակվում են ՀՀ դատարաններում։