2025 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 7.35 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը զգալիորեն ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ 12.31 միլիարդ դոլարից։
Արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման գործարքների կտրուկ կրճատմամբ, որոնք 2022–2024 թվականներին կազմում էին արտաքին առևտրի զգալի մասը և ապահովում էին արտահանման անսովոր բարձր ցուցանիշներ։
Ամենամեծ անկումները գրանցվել են՝
▫️ ԱՄԷ՝ −66%,
▫️ Չինաստան՝ −38%։
Նվազումը պայմանավորված է հիմնականում թանկարժեք մետաղների և քարերի շրջանառության կրճատմամբ, ինչպես նաև լոգիստիկ և առևտրային շղթաների վերակազմավորմամբ։
Միևնույն ժամանակ, մի շարք ուղղություններով արձանագրվել է արտահանման աճ.
▫️ Գերմանիա՝ +74%,
▫️ Շվեյցարիա և Բելառուս՝ ավելի քան +40%,
▫️ Իրաք՝ +36%։
Այս աճը պայմանավորված է հիմնականում վերամշակված արտադրանքի, արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների արտահանմամբ։
Ընդհանուր առմամբ, առկա միտումները վկայում են Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքի փոխակերպման մասին՝ վերաարտահանման մոդելից դեպի ավելի «իրատեսական» և կայուն արտահանման համակարգ՝ ավելի փոքր ծավալներով, բայց ավելի ամուր ապրանքային հիմքով։