Ռուսաստանից Հայաստան հեղուկացված բնական գազի (LNG) բեռնափոխադրումը կիրականացվի երկաթուղային ճանապարհով՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ այս երթուղին ընտրվել է մի շարք լոգիստիկ բարդությունների պատճառով, մասնավորապես՝
▫️ Իրանում ստեղծված բարդ իրավիճակի,
▫️ Վերին Լարսի սահմանային անցակետում առկա գերբեռնվածության։
Նախարարությունը նշել է, որ բեռնափոխադրումը սպասվում է մոտ ժամանակահատվածում, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ չեն հրապարակվել։
📌 Նոր երթուղին դիտարկվում է որպես այլընտրանքային լուծում էներգետիկ մատակարարումների անխափանությունը ապահովելու համար։