Թուրքիան պատրաստվում է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը։ Այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում Թուրքիայի Իգդիր նահանգի Կարակոյունլու շրջանի Ալիջան և Հայաստանի Արմավիրի մարզի Մարգարա անցակետերում։
🏗 Թուրքական կողմում կառուցվում են մաքսային և սահմանային ընթացակարգերի իրականացման համար նախատեսված շենքեր։
📣 Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են անխափան։ Նրա խոսքով՝ ռազմական հենակետի տեղափոխումից հետո տարածքը կհանձնվի Թուրքիայի Առևտրի նախարարությանը, և անցակետը նախատեսվում է բացել սպասարկման համար այս ամսվա վերջին։
📌 Մարգարա–Ալիջան անցակետի բացումը կարող է կարևոր նշանակություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցության, առևտրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։