USD378.64EUR451.38RUB4.9828

Ադրբեջանը սկսել է Նախիջևանը Հայաստանի տարածքով էլեկտրացանցին միացնելու նախագիծը

Ադրբեջանը մեկնարկել է Հայաստանի տարածքով անցնող էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, որի նպատակն է Նախիջևանը միացնել երկրի հիմնական էլեկտրացանցին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «ԱզերԷներջի» ընկերությունը։

Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ և մոտ 45 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գիծ, որը Հայաստանի տարածքով կհասնի Նախիջևան։ Գիծը հիմնականում կանցնի Արաքս գետի երկայնքով, իսկ որոշ հատվածներում՝ բարդ լեռնային և ժայռոտ տեղանքով։

Բաքվի գնահատմամբ՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի և ուղղված է Նախիջևանի էներգետիկ մեկուսացման վերացմանը, ինչպես նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև միջազգային էներգետիկ միջանցքի ձևավորմանը։

«ԱզերԷներջի»-ի տվյալներով՝ այս նախաձեռնությունը համարվում է Ադրբեջանի պատմության մեջ ամենախոշոր էներգետիկ նախագծերից մեկը, որը պետք է ապահովի էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում և մեծացնի տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումը։

Նախագիծը տեղավորվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և տարանցիկ հնարավորությունների ընդլայնման ավելի լայն ռազմավարության մեջ, որը վերջին տարիներին ակտիվորեն առաջ է մղվում Բաքվի կողմից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ