USD378.64EUR451.38RUB4.9828

ՀՌՀ-ն տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»՝ 1.2 մլն դրամով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին կայացրել է հերթական նիստ, որի ընթացքում որոշվել է վարչական վարույթի շրջանակներում տուգանել «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ին 1,200,000 ՀՀ դրամով:

Վարույթը վերաբերում էր 2025 թվականի դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդմանը, որտեղ հայտնաբերվել են գռեհկաբանություն և հայհոյախոսություններ, որոնք խախտել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջները և ՀՌՀ-ի սահմանած չափորոշիչները՝ անչափահասների առողջության և դաստիարակության համար:

Նիստի ընթացքում Հանձնաժողովը նաև բավարարել է «Ռադիո պռո», «Լայքնետ» և «Հիբրիդ սոլյուշնս» ՍՊԸ-երի լիցենզիաների վերաձևակերպման հայտերը: «Լայքնետ»-ը տուգանվել է 115,064 ՀՀ դրամով, քանի որ առանց համապատասխան իրավական հիմքերի վերահաղորդել է տեսալսողական ծրագրեր: «Տոսպա» ռադիոընկերությունը 300,000 ՀՀ դրամ տուգանվել է «Սպուտնիկ Արմենիա» հաղորդման ձայնագրությունները ամբողջությամբ չներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել ՀՌՀ-ին կամ ՀՀ վարչական դատարան:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ