Eleveight AI ընկերությունը Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում ստեղծում է արհեստական բանականության վրա կենտրոնացած տվյալների կենտրոն, որը կդառնա Հայաստանի՝ գլոբալ AI ենթակառուցվածքների շուկա մուտք գործելու կարևոր քայլերից մեկը։ Կենտրոնի լիարժեք գործարկումը նախատեսվում է 2026 թվականի մարտին։
📌 Հայաստանը՝ առաջատարների թվում
Հայաստանը դարձել է աշխարհում առաջին երկրներից մեկը, որտեղ տեղակայվել են NVIDIA-ի նորագույն Blackwell B300 GPU-ները։ Eleveight AI-ը տվյալների կենտրոնում տեղադրել է 512 NVIDIA B300 GPU, որոնք նախատեսված են գեներատիվ AI մոդելների, ձեռնարկությունների լուծումների և գիտական հաշվարկների ուսուցման ու գործարկման համար։
⚙️ Տեխնիկական հնարավորություններ
• Ընդհանուր հզորություն՝ 1.2 ՄՎտ,
• Մասշտաբավորում՝ մինչև 2.0 ՄՎտ,
• Նախատեսված է անընդհատ բարձր բեռների համար,
• Օգտագործվում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ։
🏗 Նախագծին նախորդել է ենթակառուցվածքների լայն արդիականացում՝ էլեկտրամատակարարում, սառեցում և մոնիթորինգ։ Սարքավորումները տեղադրվել են փուլային եղանակով։
💬 Eleveight AI-ի դիրքորոշումը
Գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանի խոսքով՝ Blackwell B300-ի գործարկումը Հայաստանի մուտքն է միջազգային AI ենթակառուցվածքների քարտեզ։ Բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Առաքելյանը նշել է, որ 2027-ին նախատեսվում է ընդլայնում՝ թե՛ հաշվարկային հզորությունների, թե՛ աշխարհագրական հասանելիության առումով։
💰 Ներդրումներ և աշխատատեղեր
• Ընդհանուր մասնավոր ներդրում՝ մոտ 60 մլն դոլար,
• Ներկայումս աշխատում է 15 մասնագետ, թիմը կաճի,
• Հզորությունները կտրամադրվեն կորպորատիվ հաճախորդներին, ստարտափներին և գիտական կառույցներին։
🌍 Ռազմավարական նշանակություն
Ընկերության գնահատմամբ՝ Հայաստանը հնարավորություն ունի անցում կատարել տաղանդների արտահանման մոդելից դեպի տարածաշրջանային AI ենթակառուցվածքների կենտրոն, ինչը թույլ կտա տեղական ստարտափներին և գիտական խմբերին մրցունակ լուծումներ ստեղծել՝ առանց երկրից դուրս գալու։