USD375.19EUR438.75RUB4.9341

Հայաստանում 100 տարեկան անձինք կստանան միանվագ 1 մլն դրամ

Հայաստանում 100 տարին լրացած քաղաքացիները կստանան միանվագ 1 միլիոն դրամ աջակցություն։

Պաշտոնական տվյալներով՝ երկրի ամբողջ տարածքում կա 71 քաղաքացի, որոնց 100 տարին արդեն լրացել է կամ կլրանա այս տարվա ընթացքում։

Միևնույն ժամանակ, սահմանվել են որոշ սահմանափակումներ․

— Գումարը չի տրամադրվի այն անձանց, որոնք կորցրել են կենսաթոշակ ստանալու իրավունքը։

— Աջակցությունը չի վճարվի նաև տվյալ անձի մահվան դեպքում։

— Միանվագ գումարը չի տրամադրվի այն քաղաքացիներին, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն ստացել են նմանատիպ աջակցություն։

Ծրագիրը նպատակ ունի խրախուսել երկարակեցությունը և սոցիալական աջակցություն տրամադրել ամենատարեց քաղաքացիներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ