USD377.88EUR450.06RUB4.8891

Իլոն Մասկը խոսել է Լուսնի և Մարսի վրա քաղաքներ կառուցելու մասին

SpaceX ընկերության հիմնադիր միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ ընկերությունը կենտրոնացած է Լուսնի վրա «ինքնաապահովող քաղաքի» կառուցման վրա, որն, նրա խոսքով, հնարավոր է իրականացնել «մեկ տասնամյակից էլ պակաս ժամանակում»։

Մասկի խոսքով՝ նմանատիպ ծրագիրը Մարսի վրա իրականացնելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի։ Նա ընդգծել է, որ դեպի Մարս ճանապարհորդությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոլորակների դիրքերը համընկնեն յուրաքանչյուր 26 ամիսը մեկ (ճանապարհորդությունը տևում է մոտ 6 ամիս), մինչդեռ դեպի Լուսին թռիչք կարելի է կատարել յուրաքանչյուր 10 օրը մեկ՝ ընդամենը 2 օր ճանապարհորդությամբ։

«Սա նշանակում է, որ Լուսնի վրա քաղաքի կառուցումը հնարավոր կլինի շատ ավելի արագ, քան Մարսում», – նշել է Մասկը՝ հավելելով, որ SpaceX-ը նախատեսում է սկսել Մարսի վրա քաղաքի կառուցումը մոտ 5-7 տարվա ընթացքում։

Մասկը ընդգծել է, որ ընկերության գերակա նպատակը քաղաքակրթության ապագան ապահովելն է, և Լուսնի վրա քաղաք կառուցելը դրա իրականացման ավելի արագ ուղի է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ