2026 թվականի հունվարին Հայաստան է այցելել մոտ 179,409 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 139,482 այցելություն, ինչի համեմատ այս տարվա ցուցանիշն աճել է շուրջ 29%-ով կամ 39,927 այցելությամբ։
Վիճակագրությունը վկայում է, որ տարվա մեկնարկին զբոսաշրջային հոսքերը շարունակել են դրական դինամիկա գրանցել։