USD376.94EUR446.9RUB4.8801

ԵՄ ուսումնասիրություն․ հայկական երկաթուղային երթուղին կարող է մինչև 25%-ով արագ լինել

Եվրոպական հանձնաժողովի հրապարակած միջտարածաշրջանային կապի զարգացման մետա-ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի երկաթուղային երթուղին կարող է մինչև 25%-ով արագ լինել գործող վրացական ուղղությունից։ Փաստաթուղթը Հայաստանը դիտարկում է որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրային ուղիների վերականգնման կարևոր դերակատար։

Ուսումնասիրությունը կենտրոնանում է երկրի դերի վրա Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքում (TCTC), որը կապում է Եվրոպան, Հարավային Կովկասը, Թուրքիան և Կենտրոնական Ասիան։

Փաստաթղթում նշվում է, որ Սյունիքի տարածքով երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնումը, որպես վրացական հատվածի այլընտրանք, կարող է զգալիորեն ամրապնդել տարածաշրջանային կապերը։ Մասնագետների գնահատմամբ՝ Ադրբեջան–Հայաստան–Թուրքիա երթուղին կարող է մինչև 25%-ով կրճատել ճանապարհի ժամանակը՝ համեմատած ներկայում գործող Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղային ուղղության հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ