USD376.94EUR446.9RUB4.8801

Մոսկվան և Երևանը բանակցելու են երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ

Ռուսաստանն ու Հայաստանը պատրաստվում են բանակցություններ սկսել երկու երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքում գտնվող երկու հատվածի՝ մեկը Երասխի շրջանում, որը պետք է կապ հաստատի Ադրբեջանի հետ, և մյուսը՝ Ախուրյանի մոտ, որը նախատեսված է Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար։ Հատվածներից մեկը մոտ 1.6 կմ է, իսկ մյուսը՝ 12.4 կմ։ Նախատեսվում է գնահատել վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները։

Նախագծի իրականացումը կարող է հնարավորություն տալ Ռուսաստանին ուղիղ երկաթուղային կապեր հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ ելքով, ինչպես նաև Իրանի հետ՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի ուղղությամբ։

Օվերչուկը նաև նշել է, որ քննարկվում է Ռուսաստան–Վրաստան երկաթուղային կապի հնարավոր վերականգնումը Աբխազիայի տարածքով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ